Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 
  • Խոլեստերինի դեմ պատրաստուկները մեծացնում են կատարակտի վտանգը

    Խոլեստերինի դեմ պատրաստուկները մեծացնում են կատարակտի վտանգը

    26.09.2013| 12:23
    Ամերիկացի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են սրտանոթային հիվանդություններով և ընդունում են խոլեստերինի դեմ դեղորայքային պատրաստուկներ, սովորաբար 27 տոկոսով մեծանում է կատարակտի (աչքի ոսպնյակի մթագնում) աճը: Հետազոտողները վերջին ութ տարում ուսումնասիրել են տարբեր տարիքի շուրջ 14 հազար հիվանդության պատմություն: Սա բժիշկներին թույլ է տվել հայտնաբերել որոշակի կապ` օգտագործվող դեղորայքային պատրաստուկների միջև, որոնք իջեցնում են խոլեստերինը, և կատարակտի ռիսկերը մեծանում է մեկ երրորդով:
  • Սպասենք ՄԻԵԴ-ի նոր վճիռներին

    Սպասենք ՄԻԵԴ-ի նոր վճիռներին

    25.09.2013| 17:50
    «Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ Արա Ղազարյանը դեռևս 2008 թվականից, երբ ՀՀ նախագահի ընտրություններից հետո ազատազրկվեցին ընդդիմության ակտիվիստները, զբաղվում է նախկին քաղբանտարկյալներ Գագիկ և Վարդան Ջհանգիրյանների ու Սմբատ Այվազյանի նկատմամբ հարուցված գործերի քննությամբ: Այժմ նրանց գործերը գտնվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և, ըստ Արա Ղազարյանի, իրենք սպասում են ՄԻԵԴ-ի վճռին:
  • «Շիրակ կենտրոն»-ը կոչ է անում վառելափայտով օգնել Գյումրու տնակներում բնակվող ընտանիքներին

    «Շիրակ կենտրոն»-ը կոչ է անում վառելափայտով օգնել Գյումրու տնակներում բնակվող ընտանիքներին

    25.09.2013| 17:28
    Գյումրիում ձմռան շունչն արդեն զգացնել է տալիս. Բազմաթիվ ընտանիքներ դեռ շարունակում են պատսպարվել տնակներում: Ինչպես տեղեկացնում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն, տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքներ ձմռան պատրաստություն են տեսնում` աղբանոցներից հավաքում և տան պահոցներ են տեղափոխում ինչ պատահի` պլաստմասե իրեր, անվադողեր, թուղթ, հնամաշ հագուստներ և այլն:
  • Զգուշացեք աշնանային սրացումներից

    Զգուշացեք աշնանային սրացումներից

    25.09.2013| 14:52
    Աշնանը և գարնանը, որպես կանոն, սրվում են որոշ հիվանդություններ, հատկապես սուր-շնչառական վարակներն ու հիպերտոնիկ հիվանդությունները։ Այդ եղանակներին քրոնիկ հիվանդություններ ունեցողները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն կանխարգելիչ միջոցներին, որպեսզի թույլ չտան բարդացումներ: Թերապևտ Անահիտ Մարգարյանը նշում է, որ անհրաժեշտ է խուսափել վիրուսային վարակների ախտանշաններ ունեցող մարդկանց հետ շփումից, հաճախակի օդափոխել փակ տարածությունները: Հիվանդության նշաններ նկատելուն պես ընդունել հակավիրուսային դեղամիջոցներ:
  • Կշարունակվի ազգային-ազատագրական պայքարը

    Կշարունակվի ազգային-ազատագրական պայքարը

    25.09.2013| 14:48
    ՀՀ քաղաքական ուժերի մեծ մասը դեմ չի արտահայտվում Մաքսային միությանն անդամակցելուն: Առայժմ միայն այդ բողոքն արտահայտվում է քաղաքացիական նախաձեռնությունների կողմից, որոնք Մաքսային միությանն անդամակցելը դիտում են որպես Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում: Այս դեպքում ինչպե՞ս պետք է վարվի Հայաստանի հանրությունը:
  • Դաջվածքը կարող է հանգեցնել քաղցկեղի

    Դաջվածքը կարող է հանգեցնել քաղցկեղի

    25.09.2013| 11:54
    Գիտնականները մտավախություն ունեն, որ մարմնի վրա թանաքե նկարչական տոքսինների կիրառումը կարող է անցնել արյան մեջ, կուտակվել մաշկի տակ` թունավորելով օրգանիզմը: Բրիտանացի բժիշկները զգուշացրել են, որ նկարչական տոքսիններով դաջվածքները շատ հաճախ հանգեցնում են քաղցկեղի:
  • Ձևավորվում է բարեգործության մշակույթ

    Ձևավորվում է բարեգործության մշակույթ

    25.09.2013| 11:41
    Վերջերս հաճախակի են կազմակերպվում տարբեր բարեգործական ակցիաներ, որոնք մարդկանց մոտ ձևավորում են կողքինին օգնելու, բարեգործության մշակույթ։ Սեպտեմբերի 7-27-ն անցկացվում է ,Դու միայնակ չեսե բարեգործական նախաձեռնությունը։
  • Ճարտարապետության կոմիտեն՝ որպես վտանգավոր ծուղակ

    Ճարտարապետության կոմիտեն՝ որպես վտանգավոր ծուղակ

    25.09.2013| 11:20
    Վերջերս ստեղծվեց ճարտարապետության պետական կոմիտեն` Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ։ «Փարիզ-Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր ՄԱՐԻԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ նորաստեղծ այդ կոմիտեն՝ իր նախագահ Նարեկ Սարգսյանով, իրականում ոչինչ էլ չի տա ճարտարապետությանն ու քաղաքաշինությանը։
  •  Աշոտ Ահարոնյանի պատասխանը «Իրատես de facto» թերթին

    Աշոտ Ահարոնյանի պատասխանը «Իրատես de facto» թերթին

    24.09.2013| 23:05
    «Իրատես de facto» թերթը հրապարակել է Մարի Բարսեղյան-Խանջյանի հոդվածը՝ մայրաքաղաքի 15-րդ թաղամասում օրենքով արգելված ժամերին կազմակերպվող հրավառությունների վերաբերյալ: Խնդիրն իսկապես մտահոգիչ է, և քաղաքացու մտահոգությունն ու ահազանգը՝ տեղին, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում: Միևնույն ժամանակ, իրավիճակը որոշակի պարզաբանումների կարիք ունի:
  • Աղվան Հովսեփյանը դեռ պետք է

    Աղվան Հովսեփյանը դեռ պետք է

    24.09.2013| 18:12
    Դեռ նոր-նոր էր Աղվան Հովսեփյանը հրաժեշտ տվել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին, երբ մամուլը սկսեց ակտիվորեն շրջանառել, թե ինչ նոր պաշտոն է առաջարկելու նրան Սերժ Սարգսյանը: Աղվան Հովսեփյանի ճակատագիրը սկսեց մտահոգել թերթերին, որոնք իրենց առաջին էջերում ծանուցում էին, որ նրան նշանակելու են նորաստեղծ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր: Հիմա էլ ծանուցում են, որ Սերժ Սարգսյանը ծրագրում է բոլոր տեսակի քննչական ծառայությունները միավորել մեկ կառույցի մեջ, որն էլ կգլխավորի նախկին գլխավոր դատախազը: